Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբերվել

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբերվել
02.11.2015 | 22:58

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտվել են և առանձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբերվել՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մնացել է ստուգվի «Արարատի ցեմենտի գործարանը»:
«Մենք համապատասխան հանձանարարություն ենք ստացել ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել, ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի շրջանակում: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չենք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմինները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»,- պարզաբանեց Գագիկ Խաչատրյանը:
Ֆինանսների նախարարը անդրադարձավ տնտեսական մենաշնորհներին և քննադատություններին, թե հնարավոր չէ հաղթահարել տնտեսական մենաշնորհը, երբ հիմնական խաղացող գործարարները իշխանության մերձավորներ են: «Ես չգիտեմ ինչ նկատի ունեք, ինչ դուք մամուլով ասում եք և հասարակութունն էլ ընդունում է, իրականում այն պատճառով է, որ մենք սովոր ենք վատն ավելի շուտ ընկալել: Սակայն ասել եմ ու ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկային պարտավորությունները կատարում են, փառք Աստծու, թող զբաղվեն և մեր ներդրումային վիճակը կլավանա: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկայն պարտավորութունները չեն կատարում, իրավունք չունեն պետական լծակները օգտագործել, իսկ մոնոպոլիաները ցանկացած երկրի համար լավ չեն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ